ԲԵԼԳՐԱԴԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է

11:17 - 03 Սեպ, 2021

Բելգրադում  է նշանակված բռնցքամարտի տղամարդկանց աշխարհի 21 –րդ  առաջնությունը: Արդեն հայտնի է  մրցաշարի տարբերանշանը: 

Միջոցառման  մեկնարկը նախատեսված է  հոկտեմբերի 24 –ին,  իսկ եզրափակիչը՝  նոյեմբերի 6-ին: 

Ստուգատեսը 2021թ. մարզաձևի միջազգային ֆեդերացիայի  օրացուցային ծրագրի գլխավոր իրադարձությունն է: Կազմակերպիչները վստահեցնում են, որ ամեն բան կանեն, որպեսզի  առաջնությունն անցկացվի բարձր մակարդակով և անմոռանալի դառնա մասնակիցների համար:

Բելգրադը երկրորդ անգամ  է  դառնում բռնցքամարտի  աշխարհի առաջնության մայրաքաղաք: Մինչ այս, մարզաձևի  լավագույն վարպետները, Սերբիայի մայրաքաղաքի ռինգում ձեռնոցները << խաչաձևել են >> 1978թ:

Այլ նորություններ