Բաքվում ընթացող Եվրոպական խաղերի բռնցքամարտի մրցաշարում 60 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Սամվել Բարսեղյանը 1/8 եզրափակիչում 0:3 հաշվով պարտվեց բուլղարացի Էլիան Դիմիտրովին: Հունիսի 20-ի երեկոյան մրցահերթում 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը կմենամարտի հունգարացի Նանդոր Ցոկայի հետ:
Բռնցքամարտի մրցաշարում Հայաստանի վերջին ներկայացուցիչը կլինի 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, ով ռինգ դուրս կգա հունիսի 21-ին:
Հովհաննես Բաչկովի մրցակիցը կլինի ուկրաինացի Վիկտոր Պետրովը: