Ավարտվեց Հայաստանի կանանց բասկետբոլի բարձրագույն խմբի առաջնությունը:
Չեմպիոնի պատվին արժանացավ Երևանի « Հատիսը », որը վճռական խաղում հաղթեց « Լես Ֆոքսիսին » ՝ 73 : 68:
Երրորդ մրցանակակիր դարձավ « Երևան Բասկետը »:
Որոշվել են նաև լավագույնները.
լավագույն պաշտպան՝ Ակիմա Ռիչարդս («Լես Ֆոքսիս»)
լավագույն խաղարկող՝ Լուսինե Տիտանյան («Լես Ֆոքսիս»)
լավագույն թեթև հարձակվող՝ Լուսինե Սեդրակյան («Երևան Բասկետ»)
լավագույն ծանր հարձակվող՝ Շել Դանիելս («Երևան Բասկետ»)
լավագույն կենտրոնական՝ Նարինե Գյոկչյան («Հատիս»)
լավագույն մարզիչ՝ Արեգ Վավթյան («Հատիս»):
MVP-ն բաժին է հասել Սեդա Գաբրիելյանին «Հատիս» ակումբից: