Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը հոսպիտալացվել է Ուկրաինայում:
Կիեւի միջազգային մրցաշարի ընթացքում Լեւոն Ջուլֆալակյանի մոտ սրտի խնդիրներ են առաջացել, որի հետեւանքով տեղափոխվել է հիվանդանոց եւ այժմ բուժում է ստանում:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն առողջություն եւ շուտափույթ ապաքինում է մաղթում անվանի մարզչին եւ մարզիկին: