Տոկիոյում, հուլիսի 23 –ին նշանակված ամառային օլիմպիական խաղերի բացման արարողությունը, կորոնավիրուսի տարածման դեմ միջոցառումների պատճառով, երկարացվել է կես ժամով: Այս մասին ասվում է << Տոկիո -2020 >> կազմկոմիտեի տարածած հաղորդագրությունում:
Դա պայմանավորված է նրանով, որ պատվիրակությունների միջև պետք է պահպանվի սոցիալական / ֆիզիկական / հեռավորություն: Ստադիոնում թիմերի ավանդական երթը կձգվի:
Միջոցառումը պետք է սկսվեր տեղական ժամանակով 20: 00-ին ( Երևանի ժամանակով 15: 00-ին) և ավարտվեր 23: 00-ին ( Երևանի ժամանակով 18 : 00-ին):