ՀՀ հանդբոլի ֆեդերացիան նոր նախագահ ունի

17:10 - 17 Դեկ, 2018

Երևանի  << Կոնգրես >> հյուրանոցի նիստերի դահլիճում անցկացվեց Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահի արտահերթ ընտրություն: 40 պատվիրակներից ներկա էին   37-ը:

Կոնֆերանսի նախագահ ընտրվեց Արամ Կարապետյանը: Նա ներկայացրեց ընտրությունների անցկացման կարգը: Առաջադրվեց երկու թեկնածու. Արսեն Խաչատրյանը և Հարություն Մելքոնյանը: Նրանք ներկայացրին իրենց ծրագրերը: Ելույթներ ունեցան Մարկ Մելիքյանը, Արսեն Մխիթարյանը, Դերենիկ Գաբրիելյանը: Բաց քվեարկությամբ Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ ընտրվեց ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզախաղերի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Հարություն Մելքոնյանը:

 

ՀԱՕԿ լրատվական բաժին

Այլ նորություններ