Ռիադում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում իրենց պայքարն ավարտեցին նաև 96 կգ քաշայինները:
Հայաստանի ներկայացուցիչներ, Եվրոպայի չեմպիոններ Հակոբ Մկրտչյանն ու Դավիթ Հովհաննիսյանը ջանք չխնայեցին մրցանակային եռյակ մտնելու համար: Ավաղ, այս անգամ չստացվեց: Հակոբ Մկրտչյանը երկամարտում ցույց տվեց 372 կգ (164+208) արդյունք ու զբաղեցրեց վեցերորդ տեղը, իսկ Դավիթ Հովհաննիսյանը 368 կգ-ով (168+200) ճանաչվեց իններորդը:։
Այսօր ՝ սեպտեմբերի 14-ին, ասպարեզ կելնեն 102 կգ քաշայինները: Մեր երկիրը կներկայացնեն աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սամվել Գասպարյանը և Եվրոպայի չեմպիոն Գարիկ Կարապետյանը: