Տոկիոյի օլիմպիական խաղերի կազմկոմիտեն հայտնել է, որ ընդհանուր ծախսերը միջոցառման պարզեցման շնորհիվ կկրճատվեն շուրջ 30 միլիարդ իենով ։ Հենց միայն 15 միլիարդը կխնայվի ժամանակավոր կառույցների գույքագրման միջոցով ՝ լուսավորության սարքավորումներ, հանդիսականների նստելատեղեր, տոմսարկղներ և այլն:
Կազմկոմիտեն նախատեսում է գումար խնայել Տոկիո ժամանող պաշտոնյաների քանակը կրճատելու, օլիմպիական ավանում և մրցավայրերում դեկորացիաների, տրանսպորտային ծառայությունների և այլ միջոցառումների թիվը նվազեցնելու միջոցով։