Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձել է Չինաստանի Ուհան քաղաքում ընթացող Համաշխարհային բանակային խաղերի բրոնզե մեդալակիր։
Հայ մարմնամարզիկը օղակների վարժությունում վաստակել է 14,633 միավոր։ Հավաքականի մյուս անդամ Վահագն Դավթյանը 14,533 միավորով չորրորդն է։
Վարժությունում ոսկե մեդալ է նվաճել չինացի Յան Լյունը (15,133), արծաթե մեդալակիր է դարձել բրազիլացի Արթուր Զանետին՝ 14,700 մավորով։
Նժույգի թափեր վարժությունում Հարություն Մերդինյանը զբաղեցրել է չորրորդ տեղը՝ հավաքելով 13,833 միավոր։ Հայ մարմնամարզիկը բրոնզե մեդալակիր դարձած բրազիլացի Ֆրանցիսկո Բառետոյին զիջել է ընդամենը 0,033 միավոր։
Ավելի վաղ, Համաշխարհային բանակային խաղերում բրոնզե մեդալ էր նվաճել ազատ ոճային ըմբիշ Մհեր Մարկոսյանը։