Դանիայի Նյուկյոբինգ Ֆալստեր քաղաքում անցկացվեց հունահռոմեական ըմբշամարտի միջազգային բարձրագույն կարգի մրցաշար: Հանդես եկան 18 երկրների 151 ըմբիշներ, որոնց շարքում զգալի տոկոս էին կազմում հեղինակությունները:
77 կգ քաշային կարգում փայլուն մրցելույթներ ունեցավ անվանի Արսեն Ջուլֆալակյանը: Նա 7 անգամ ելավ մրցագորգ, տոնեց բացահայտ առավելությամբ հաղթանակներ և ճանաչվեց մրցաշարի հաղթող: