Հայաստանի թաեքվոնդո մարզաձևում հաջողություն գրանցվեց << Տալլինի բաց առաջնություն >> միջազգային խոշոր մրցաշարում: 68 կգ քաշայինների պայքարում երեք հաղթական մենամարտ ունեցավ և բրոնզե պարգևի արժանացավ Սարգիս Սարգսյանը: Արժե նշել, որ վաստակավոր մարզիչ Գևորգ Դանիելյանի անձնական սանն ընդամենը մեկ ամիս առաջ արծաթե մեդալ նվաճեց Խորվաթիայում տեղի ունեցած Եվրոպայի ուսանողական խաղերում: