Ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի / ANOC / հովանու ներքո են անցկացվում համաշխարհային լողափնյա խաղերը: Հրապարակվել է 2023 և 2025 թթ. կայանալիք հաջորդ երկու միջոցառումների ծրագրում ներառված նախնական մարզաձևերի ցանկը: Դրանք այն մարզաձևերն են, որոնք մեծ տարածում ունեն երիտասարդների շրջանում, բայց ընդգրկված չեն օլիմպիական խաղերում:
Հիմնական ցանկը ներառում է ` լողափնյա հանդբոլ, կարատե (կատա), լողափնյա ֆուտբոլ, սյորֆինգ, լողափնյա ըմբշամարտ, եռամարտ, լողափնյա վոլեյբոլ ՝ 4x4 և լողափնյա թենիս:
Ջրային մարզաձևերը կներկայացվեն երկու կարգով. լող՝ բաց ջրերում / 5 կմ / և լողափնյա ջրագնդակ:
ANOC -ի և համապատասխան միջազգային ֆեդերացիաների միջև արդեն ստորագրվել են համաձայնագրեր: Տոկիոյի օլիմպիական խաղերի օրերին քննարկվել են համագործակցության հետագա հեռանկարները:
ANOC -ը հաշվի է առել Դոհայում 2019թ. հոկտեմբերին անցկացված խաղերի հաջող փորձը:
Մարզահանդեսի անցկացման համար առաջադրված քաղաքների անունները կհրապարակվեն հոկտեմբերին ՝ Հունաստանում անցկացվելիք կազմակերպության գլխավոր վեհաժողովի ժամանակ: