Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերում մեկնարկել է մրցումային չորրորդ օրը:
Հունիսի 24-ին պայքարի են դուրս եկել հրաձիգները: Հայաստանն ունի երկու ներկայացուցիչ՝ Ալլա Պողոսյանը և Հրաչիկ Բաբայանը:
10 մետր օդամղիչ հրացան վարժության անհատական պայքարում Ալլա Պողոսյանը գրանցեց 624,3 արդյունքը և զբաղեցրեց 18-րդ հորիզոնականը:
Այսպիսով, Պողոսյանը չհաղթահարեց որակավորման փուլը:
Հիշեցնենք, որ հունիսի 22-ին Ալլա Պողոսյանը և Հրաչիկ Բաբայանը հանդես եկան 10 մետր օդամղիչ հրացան միքս վարժությունում։
Նրանք գրանցեցին 620․0 արդյունքը, զբաղեցրին 23-րդ տեղ և չհաղթահարեցին որակավորման փուլը։