ՏՈԿԻՈՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է

11:12 - 27 Ապր, 2021

Տոկիոյի  օլիմպիական մարզադաշտում  ռեգբիի չորս թիմերի մասնակցությամբ մրցաշար է անցկացվել: Դա մրցասպարեզը ստուգելու, փորձարկելու , լրացուցիչ մանրամասներ իմանալու նպատակ է հետապնդել :  Ներկա են եղել  միայն Տոկիո -2020 կազմկոմիտեի աշխատակիցներ, թիմերի ներկայացուցիչներ և այլոք:

Մշակվել են համաճարակի դեմ պայքարի միջոցներ:Դիտորդները հետևել են փոխարինողների միջև  սոցիալական հեռավորության պահպանմանը, գնդակների և հանդերձարանների ախտահանմանը: Ռեգբիստները նախավարժանքի ընթացքում  դիմակներով են եղել:

Կազմակերպիչները նշում են, որ իրենք շատ օգտակար և գործնական տեղեկություններ են ստացել, որոնք կօգտագործվեն հետագայում:

Փորձնական միջոցառումների շրջանակում նախատեսված են նաև այլ մարզաձևերի մրցաշարեր, որոնք կանցկացվեն   << Ուշադրություն, Տոկիոն սկսում է >>  կարգախոսով : 

Այլ նորություններ