Սեպտեմբերի 2-ից 11-ը Բուդապեշտում ընթացավ բազկամարտի մեծահասակների եւ երիտասարդների աշխարհի 39-րդ առաջնությունը, որին մասնակցեց 55 երկրի շուրջ 1200 մարզիկ:
ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Հայաստանի բազկամարտի ֆեդերացիայի նախագահ Արսեն Գաբրիելյանը տեղեկացրեց, որ մեր մարզիկները տարբեր հարգի երեք մեդալ նվաճեցին:
Մինչեւ 20 տարեկանների պայքարում Դավիթ Մադոյանը (+90 կգ) դարձավ հաղթող (աջ ձեռք) եւ բրոնզե մեդալակիր (ձախ ձեռք):
Մեծահասակների առաջնությունում Էմիլ Ամիրշադյանը (70 կգ) նվաճեց արծաթե մեդալ (աջ ձեռք):
Հունգարիայի մայրաքաղաքում Հայաստանը ներկայացված էր 11 մարզիկով: