ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ

10:57 - 06 Մար, 2024

Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականի համար առայժմ հաջողակ է Իտալիայի Բուստու – Արսիցիո քաղաքի ռինգը: Մեր  տղաներից երեկ ասպարեզից հաղթանակով հեռացավ Գուրգեն Մադոյանը / 71 կգ /: Նա 5 : 0 հաշվով հաղթեց  մոլդովացի Վասիլի Չեբոտարիին:

Գուրգենի թիմակիցներից այսօր պայքարի կելնեն Ռուդոլֆ Գարբոյանը / 51 կգ / և Դավիթ Չալոյանը / + 92 կգ /:

Առայժմ անհաջող են հանդես գալիս մեր մարզուհիները: Առաջին մենամարտը տանուլ տվեց և պայքարից դուրս մնաց նաև  Էլիդա Քոչարյանը / 60 կգ / :

Օլիմպիական համաշխարհային առաջին  վարկանիշային մրցաշարը աստիճանաբար արագություն է հավաքում:

 

 

Այլ նորություններ