Բռնցքամարտի մինչեւ 18 տարեկան երիտասարդների հավաքականի ավագ մարզիչ Դերենիկ Ոսկանյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում մեկնաբանեց այդ տարիքային խմբի հանրապետության առաջնության արդյունքները եւ խոսեց Եվրոպայի առաջնությանը թիմի նախապատրաստական ծրագրերի մասին:
«Երկրի առաջնությունը նորմալ անցավ, որի գլխավոր նպատակը ուժեղագույն բռնցքամարտիկներին որոշելն էր: Կառանձնացնեի 56, 64 եւ 69 կգ քաշային կարգերի հաղթողներին:
Այժմ կպատրասվենք հոկտեմբերի 15-ից 23-ը Թուրքիայի Անթալիա քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Աշխարհի առաջնություն այս տարի չի անցկացվելու:
Նախապատրաստական փուլի շրջանակներում Երեւանում (հուլիս) եւ Ծաղկաձորում (օգոստոս) ուսումնամարզական հավաքներ կանցկացնենք: Սեպտեմբերին, մարզիկներն ուժերը կփորձեն Ուկրաինայի Բերդիչեւ քաղաքում կայանալիք միջազգային մրցաշարում»,- ասաց Դերենիկ Ոսկանյանը: