Այսօր Հունգարիայի Գյոռ քաղաքում ընթացող Եվրոպական օլիմպիական փառատոնի մրցումային երկրորդ օրն է։ Հայ մարզիկները կմեկնարկեն եւս չորս մարզաձեւում։
Լողորդ Արթուր Բարսեղյանը կմրցի 50 մ, իսկ Վարսենիկ Մանուչարյանը՝ 100 մ ազատ ոճում։
Վազորդ Դավիթ Սարգսյանը հանդես կգա 400 մ վազքում։
Հեծանվորդներ Ամու Ասուբովը, Հովհաննես եւ Հենրիկ Երանոսյանները կպայքարեն 10 կմ անհատական վազք մրցաձեւում։
Մարմնամարզիկ Ժորա Սմբատյանը հանդես կգա բազմամարտի որակավորման փուլում։
Ձյուդոյիստներից կմեկնարկի միայն 55 կգ քաշային Արսեն Ավեդիսյանը։
Այսօր մրցելու են նաեւ թենիսիստներ Յուրի Մարտիրոսյանը եւ Էվելինա Մարտիրոսյանը։ Նրանց երեկվա խաղերը հետաձգվել էին։ Եվրոպական օլիմպիական փառատոնում Հայաստանը ներկայացված է վեց մարզաձեւում։