Բելգրադին հրաժեշտ տվեցին նաև ազատ ըմբշամարտի աշխարհի առաջնության / մինչև 23 տարեկաններ / մասնակիցները:
Սպասելիքները գերազանցեց Հայաստանի հավաքականը: Վաստակավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած թիմի հաշվին գրանցվեց հինգ մեդալ:
Գերազանց գոտեմարտեց Արսեն Հարությունյանը / 61 կգ /: Նա հաղթեց բոլոր մրցակիցներին, գրավեց առաջին տեղը և դարձավ ոսկե դափնեկիր:
Դժգոհելու տեղիք չտվեց մեր առաջատար մյուս ըմբիշը՝ Վազգեն Թևանյանը / 70 կգ /, որն այս անգամ ճանաչվեց փոխչեմպիոն:
Երրորդ տեղով բավարարվեցին և բրոնզե մեդալակիր դարձան Մանվել Խնձրցյանը / 57 կգ /, Հրայր Ալիխանյանը / 74 կգ / և Արման Ավագյանը / 79 կգ /:
Հայաստանի պատվիրակները թիմային պայքարում երրորդն էին: