Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում երեկ մեկնարկեց Եվրոպայի մինչև 20 տարեկան աթլետների առաջնությունը: Մրցաշարին հայտավորված են աշխարհամասի 48 երկրների շուրջ 1000 մարզիկ – մարզուհիներ:
Հայաստանից հանդես կգան կապանցիներ, հեռացատկորդ Գոռ Բեգլարյանը, եռացատկորդ Մարիետա Մինասյանը և վանաձորցի եռացատկորդ Նարեկ Սրապոնյանը:
Նրանց հետ է կապանցի մարզիչ Արտյոմ Պողոսյանը:
Առաջնության վերջակետը կդրվի հուլիսի 18 –ին: