Ըմբշամարտում լինում են գոտեմարտեր, որոնք անկախ ելքից զարդարում են տվյալ մրցաշարը: Դրամատիկ պահերով լեցուն էր Մալխաս Ամոյան / Հայաստան / - Արամ Վարդանյան / Ուզբեկստան /՝ Փարիզի օլիմպիական խաղերում խաղարկված բրոնզե մեդալի համար մղված պայքարը:
Ըմբիշներն աչքի ընկան տեխնիկատակտիկական բարձր հատկանիշներով և գոտեմարտը վարելու ուժերի անմնացորդ նվիրվածությամբ ու բարձր կարգապահությամբ: Հեշտ չէ պարտվել հինգ միավորի տարբերությամբ ու վերջնարդյունքում տարբերությունը հասցնել ընդամենը մեկի: Նման հաշվով հաղթեց և օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր դարձավ երևանցի 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը:
Այդ առթիվ շնորհավորում ենք մեր անվանի ըմբիշին, մարզաձևի բոլոր մասնագետներին, ՀՀ ֆեդերացիային,մարզական կառույցների աշխատակազմերին , մարզասերներին և նորանոր հաջողություններ ակնկալում օլիմպիական խաղերի Հայաստանի նորընծա բրոնզե մեդալակրից: