ԼԱՐՎԱԾ ՊԱՅՔԱՐՈՒՄ

11:04 - 19 Օգո, 2020

Ավելի քան կես դար << Արաքս >> անունն էր կրում <<Հայէլեկտրամեքենա >> արտադրական միավորման գլխամասային գործարանի կառուցած մարզահամալիրը։ Անկախացումից հետո, ավելի քան 10 տարի  կոչվեց << Միկա >>, հիմա էլ  ԿԳՄՍ –ի համակարգում գործող   ՄԶՀՀԿ։ Բացենք հապավումները․  կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ՝ մարզաձևերի զարգացման հանրապետական համալիր կենտրոն ու  նաև փակ բաժնետիրական ընկերություն  / ՓԲԸ /։

Նշած համալիրի մարզապալատում բասկետբոլի ՀՀ  կանանց բարձրագույն խմբի  առաջնության ծրագրով  տեղի ունեցավ  երկու  հանդիպում։ Դրանք ընթացան լարված պայքարում։ Այդ են վկայում նաև գրանցված հաշիվները․  << Հատիս >>  -   <<Էրեբունի >> ՝ 66 : 68  և << Լեգենդ >>  - << Լես ֆոքսես >> ՝  50 ։ 55։

 

 

Այլ նորություններ