Փարիզում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում այսօր մեկնարկել են ազատ ոճի ըմբիշները:
125 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Լեւան Բերիանիձեն կպայքարի բրոնզե մեդալի համար:
Բերիանիձեն մեկնարկեց 1/8 եզրափակչից, որտեղ տեխնիկական հաղթանակ տարավ՝ մրցակցի չներկայանալու պատճառով: Քառորդ եզրափակչում մեր ըմբիշը հաղթել է Ղրղզստանի ներկայացուցիչ Այան Լազարեւին: Սակայն, Բերիանիձեին չհաջողվեց անցնել եզրափակիչ: Նա կիսաեզրափակչում զիջեց վրացի Գենո Պետրիշվիլիին: Մի քանի ժամից Լեւան Բերիանիձեն կգոտեմարտի երրորդ տեղի համար:
Այսօր գորգ են մտել նաեւ 57 կգ քաշային Գարիկ Բարսեղյանը եւ 61 կգ Վալոդյա Ֆրանգուլյանը: Բարսեղյանն որակավորման փուլում առավելության հասավ իսրայելցի Յուրի Հոլուբի նկատմամբ, բայց 1/8 եզրափակչում պարտվեց ղազախ Նուրիսլամ Սանաեւին ու դուրս մնաց հետագա պայքարից:
Ֆրանգուլյանն էլ պայքարը լքեց որակավորման փուլից, որտեղ զիջեց Ղազախստանի ներկայացուցիչ Դաուլեթ Նիյազբեկովին: