Հայաստանի առաջատար ձյուդոիստներ, Եվրոպայի գործող չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանը / 73 կգ / և Արսեն Խանջյանը / 90 կգ / մեկնել են Թել - Ավիվ ` մասնակցելու տարվա առաջին Գրան Պրի մրցաշարին: 54 երկրի շուրջ 420 մասնակիցների հետ նրանք 2500 տեղանոց << Շլոմո – Արենա >> մարզապալատում կպայքարեն օլիմպիական ուղեգրերի համար: Մրցանակակիր եռյակը կվաստակի հաջորդաբար 700, 490 և 350 վարկանիշային միավոր: Բացի այդ, մեդալակիրներին կհանձնվի համապատասխանաբար 3000, 2000 և 1000 ԱՄՆ դոլար: Տղաներն այնուհետև իրենց ունակությունները կդրսևորեն Ֆրանսիայում փետրվարի 9 - ին մեկնարկելիք << Մեծ սաղավարտի >> միջազգային ստուգատեսին, որը նույնպես վարկանիշային է:
Մարզաձևի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մարիուս Վիզերն ասել է, որ ձյուդոն զարգացման ճիշտ ուղու վրա է: Խորհրդանշական է, որ այս տարվա աշխարհի առաջնությունը օգոստոսին կանցկացվի ձյուդոյի պատմական հայրենիքի մայրաքաղաք Տոկիոյում, որտեղ 2020թ. տեղի կունենան օլիմպիական մցումները:
ՀԱՕԿ լրատվական բաժին