Բոսնիա և Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևոյում օգոստոսի 25-ին մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնության առաջին օրը հաջող էր Հայաստանի ըմբիշների համար:
54 կգ քաշային Տիգրան Մինասյանը, 58 կգ քաշային Էդգար Թամազյանը և 63 կգ քաշային Մալխաս Ամոյանը դարձել են բրոնզե մեդալակիրներ: Մինասյանը և Թամազյանը պարտվել են միայն կիսաեզրափակիչում, իսկ Ամոյանն անհաջող է մեկնարկել որակավորման փուլում, սակայն հետագայում ստացել է բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավություն և օգտվել է դրանից:
Գագիկ Խաչատրյանի գլխավորած թիմի կազմում Սարաևոյում օգոստոսի 26-ին մրցագորգ դուրս կգան Հայաստանի ևս երեք ներկայացուցիչներ, փոխանցում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: