ԴՈՀԱՅԻՑ ԵՐԵՎԱԼՈՒ Է ՓԱՐԻԶԸ

13:17 - 15 Հուլ, 2022

Ջրային մարզաձևերի աշխարհի 21-րդ  առաջնությունը ի սկզբանե  նախատեսված էր անցկացնել Դոհայում՝  2023թ.  ամռանը: Բայց  լողի միջազգային ֆեդերացիայի որոշմամբ միջոցառումը կանցկացվի 2024թ.  փետրվարի 2-18-ը: Այն նաև 2024թ.  Փարիզի   օլիմպիական խաղերի որակավորման մրցաշար կհանդիսանա: Օլիմպիական վարկանիշային ուղեգրեր կխաղարկվեն  լող, արտիստիկ լող, բաց ջրերում լող, ջրացատկ և ջրագնդակ մարզաձևերում:

Քաթարի մայրաքաղաքում առաջին անգամ կանցկացվի  նման բարձրակարգ մրցաշար,  թեև վերջին տարիներին Դոհան հաջողությամբ կազմակերպել և անցկացրել է  մի շարք պաշտոնական  միջոցառումներ:

Այլ նորություններ