Բուենոս Այրեսում տեղի ունեցած Միջազգային օլիմպիական կոմիտեի նստաշրջանում որոշվել է 2022 թվականի չորրորդ ամառային պատանեկան օլիմպիական խաղերն անցկացնել Սենեգալի մայրաքաղաք Դաքարում: ՄՕԿ-ի գնահատող հանձնախումբը ավելի հարմար է համարել այդ քաղաքը ենթակառուցվածքների ու ապագա ծրագրերի առումով: Հավակնորդ երկրների թվում էին նաև Նիգերիան, Թունիսը և Բոտսվանան:
Խաղերի համար հատուկ կկառուցվի նոր ստադիոն ` 50 հազար նստելատեղով:
ՀԱՕԿ լրատվական բաժին