Ավարտվել է Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 12 –րդ տուրը: Գրանցվել են հետևյալ արդյունքները. «Նոա» - «Վան» 5:0 (3:0), «Վեստ Արմենիա» - «Ուրարտու»՝ 2:2 (0:1), «Շիրակ» - «Արարատ-Արմենիա»՝ 0:3 (0:0), «Գանձասար» - «Ալաշկերտ»՝ 0:1 (0:1), ԲԿՄԱ – «Փյունիկ»՝ 1:2 (1:2):
Մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Ուրարտուն»՝ 26 միավոր: Հաջորդ երկու տեղերում են «Արարատ-Արմենիան» 24 միավոր, «Փյունիկ»՝ 22 միավոր:
13 –րդ մրցափուլի հանդիպումները նշանակված են հոկտեմբերի 26 –ից 28 –ը: