Ձմեռային երիտասարդական օլիմպիական փառատոնը / EYOF / պետք է կայանար այս տարվա փետրվարին, սակայն պանդեմիայի պատճառով հետաձգվել է և այն կանցկացվի գալիք տարվա մարտի 20-25-ը՝ Ֆինլանդիայի Վուոկատի քաղաքում: Եվ սակայն որոշվել է այդ ստուգատեսի ծրագրում ընդգրկված հոկեյի տղաների մրցաշարն անցկացնել այս ՝ ընթացիկ դեկտեմբերի 13 – 17 –ը։
Առաջիկա EYOF-ում հոկեյի մրցաշարի կարգավիճակն ավելի բարձր կլինի, քան նախորդ տարիներին։ Վուոկատիում կխաղան վեց հավաքականներ, որոնց տարիքը 18 – է, մեկ տարով ավելի, քան նախորդ անգամ , երբ հանդես էին գալիս մինչև 17 տարեկանները։
2022թ. 47 երկրների ավելի քան երկու հազար մարզիկ – մարզուհիներ փառատոնի ծրագրով իրենց ուժերը կփորձեն մյուս ինը մարզաձևերում . լեռնադահուկային սպորտ, բիաթլոն, աղջիկների հոկեյ, սնոուբորդ, դահուկացատկ, չմշկասահք, գեղասահք, շորթ տրեկ և դահուկային երկամարտ: