ՀԱՎԱՔԱԿԱՆՈՒՄ ԻՇԽՈՒՄ Է ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ

12:21 - 11 Մայ, 2020

Սպորտային մարմնամարզության տղամարդկանց հավաքականը    տևական պարապուրդից հետո վերսկսել է մարզումները։ Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցում պարապում են  նաև խոստումնալից   պատանիներն ու երիտասարդները։ Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը զրույցում նշեց, որ  պահպանում են  հիգիենիկ   կանոնները։ Կարանտինի պատճառով շատ են  տուժել։ Հիմա  ուրախ են, որ կրկին  մարզադահլիճ են մտել։

Գլխավոր մարզիչն ասաց նաև , որ գոհ է մարզիկներից։  Նրանք որոշակի աշխատանք կատարել են տանը և աստիճանաբար են վերագտնում են իրենց ունակություններն ու հնարավորությունները։ Տղաները մարզիչների խորհրդով  դեռս չեն կատարում բարդ տարրեր և վարժություններ։

Մարմնամարզությունը  դժվարին , կոորդինացիոն մարզաձև է և մարզավիճակ  ձեռք բերելու համար ժամանակ է հարկավոր։ Պետք է  նախ զգալ գործիքները , ապա՝ անցնել կապակցությունների  կատարմանը։

Այնուամենայնիվ թիմում  խուճապ չկա։ Ավելին, աստիճանաբար վերականգնվում են մարմնամարզիկների ընդհանուր և հատուկ ֆիզպատրաստականության որակները։ Օրական 3 – 3, 5 ժամանոց պարապմունքներն ընթանում են ծրագրով, հեռանկարում նկատի ունենալով նախատեսված մրցաշարերը։ Ամռանը ուսումնամարզական հավաք կանցկացնեն Թբիլիսիում։ Հաստատվել է  Բաթումի  միջազգային մրցաշարը։ Աշնանը նշանակված են աշխարհի գավաթի խաղարկության  մրցումները։  Այդուհանդերձ շատ բան  կապված է իրավիճակի կայունացման հետ։

 

 

Այլ նորություններ