ՎԱՂԸ՝ ԼԻԽՏԵՆՇՏԵՅՆՈՒՄ

11:07 - 24 Մար, 2021

Եվրոպական երկրների թիմերն այսօր  սկսում են աշխարհի առաջնության ծրագրով որակավորման փուլի մրցամարտերը:

Լիխտենշտեյնի մայրաքաղաք Վադուցի << Ռեյնպարկ >> մարզադաշտում,վաղը՝ մարտի 25 –ին,  տեղի ֆուտբոլի հավաքականը  կհյուրընկալի Հայաստանի ընտրանուն:

Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23. 45 –ին: Հանդիպումը  կսպասարկի Ավստրիայի մրցավարական բրիգադը:

Նշենք, որ մարտ ամսին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ևս երկու խաղ: Երևանի Վազգեն Սարգսյանի անվան << Հանրապետական >>  մարզադաշտում, մարտի 28 –ին  կկայանա  Հայաստան-Իսլանդիա,  իսկ մարտի 31-ին՝ Հայաստան-Ռումինիա հանդիպումը: Խաղերը կսկսվեն ժամը 20 – 00 - ին:

 

Այլ նորություններ