Փարիզում անցկացված միջազգային օլիմպիական կոմիտեի / ՄՕԿ / վեհաժողովում քննարկվեցին բազմաթիվ հարցեր:
Որոշվեց 2030թ, ձմեռային օլիմպիական խաղերը անցկացնել ֆրանսիական Ալպերում: Դա թվով չորրորդ մարզահանդեսը կլինի այդ երկրում:
2034թ. ձմեռայինը տեղի կունենա ԱՄՆ –ի Սոլթ-լեյք Սիթի քաղաքում, որտեղ 2002 թ արդեն կայացել է ձմեռային օլիմպիական խաղերը:
Հիշեցնենք, որ 2026թ. ձմեռային օլիմպիական խաղերը նշանակված են Իտալիայի Միլան և Կորտինա դ’Ամպեցո քաղաքներում։
Վեհաժողովում տեղի ունեցան նաև ՄՕԿ –ի ղեկավար կազմի ընտրություններ: Ութ տարի ժամանակով նախագահ վերընտրվեց Թոմաս Բախը:
1976թ. օլիմպիական խաղերի սուսերամարտի մրցումների թիմային պայքարի ոսկե մեդալակիր, 70-ամյա գերմանացին 95 քվեարկողներից ստացավ 93 ձայն և երկու ձեռնպահ:
Թոմաս Բախը ՄՕԿ-ի անդամ է ընտրվել 1991թ., գործադիր կոմիտեի անդամ՝ 1996-ին։
2013թ․ սեպտեմբերի 10-ին Բախն ընտրվել է ՄՕԿ նախագահ և վերընտրվել 2021-ին։