Հայաստանի ներկայացուցիչ Էրիկ Պետրոսյանը (57 կգ) Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնության մեկնարկային մենամարտում 0:5 հաշվով պարտվեց կանադացի Էրիկ Ռոբին Բասրանին եւ դուրս մնաց պայքարից:
Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներից Արման Դարչինյանը (75 կգ) հաղթանակով էր մեկնարկել եւ դուրս եկել 1/16 եզրափակիչ, իսկ Արտուշ Հովհաննիսյանը (81 կգ) պարտվել էր մեկնարկային մենամարտում եւ լքել պայքարը:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն ԱԱ-ին մեկնել է 8 բռնցքամարտիկով: Եկատերինբուրգում հանդես կգան նաեւ 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 69 կգ քաշային Կորյուն Աստոյանը, 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը: