Լոս Անջելեսի << Կոլիզեում >> հուշահամալիրը 100 միլիոն արժողությամբ վերանորոգման պետք է ենթարկվի՝ 2028թ. օլիմպիական խաղերի համար: Նպատակն է 101 – ամյա այդ կառույցը դարձնել գերժամանակակից, քանզի այն երրորդ անգամ կընդունի համաշխարհային գլխավոր մարզահանդեսը:
Իր գոյության ընթացքում ստադիոնը բազմիցս հիմնանորոգվել է, և սակայն լիովին պահպանել է իր ճարտարապետական ամբողջականությունը:
Համալիրը 1921թ. նախագծել են Հարավային Կալիֆորնիայի հայտնի ճարտարապետներ, հայր ու որդի Ջոն և Դոնալդ Պարկինսոնները:
1923թ. շահագորման հանձնված 75 հազար նստելատեղով մարզադաշտի կառուցման համար ծախսվել է շուրջ 950,000 ԱՄՆ դոլար:
1932թ. Լոս Անջելեսում առաջին անգամ անցկացված օլիմպիական խաղերի մեկնարկից երկու տարի առաջ կառույցը վերանորոգվել է և նստելատեղերի թիվը հասցվել է 100,000-ի:
1964թ. կատարվել է Կոլիզեյի հերթական հիմնանորոգումը, իսկ 1984թ. օլիմպիական խաղերը երկրորդ անգամ տեղի է ունեցել Լոս Անջելեսում, որի ավարտից հետո, գլխավոր մուտքի վերևում տեղադրված օլիմպիական օղակները և երկու բրոնզե մարզիկները դարձել են խորհրդանիշեր: