ԲԱՐՁՐ ԳՆԱՀԱՏԵԼ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԸ

14:57 - 19 Օգո, 2024

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ)  Փարիզի օլիմպիական խաղերի ընթացքում   հայտնաբերել և ստուգել է համացանցում մարզիկներին ուղղված  ավելի քան 8500 վիրավորական հաղորդագրություն:

ՄՕԿ-ի մարզիկների հանձնաժողովը այդ առթիվ հանդես է եկել   հետևյալ  հայտարարությամբ. «Փարիզի  օլիմպիական խաղերում մարզիկները  ցույց տվեցին անմոռանալի պահեր և այն,  թե իրականում որքան են  մարդու հնարավորությունների սահմանները:

Եղել  են նաև ոտնձգություններ, չարաշահումներ և հարձակումներ  համացանցում ՝   ուղղված մարզիկներին  և նրանց շրջապատին:  

Մենք ուրախ ենք արձագանքման համակարգի ներդրման համար  և խորապես  ափսոսում ենք  հասցեական վիրավորական հաղորդագրությունների համար:

Որպես մարզիկների ներկայացուցիչներ,  խստորեն դատապարտում ենք ոտնձգությունների  բոլոր ձևերը:

Անընդունելի պահվածքից տուժած մարդիկ արժանի են  մեծարանքի և հարգանքի՝  իրենց նվաճումների համար»:

 

Այլ նորություններ