Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը ծննդյան օրվա առթիվ արտասահմանյան մակնիշի նոր ավտոմեքենայով է պարգևատրել հունահռոմեական ոճի ըմբիշ, անցյալ տարվա աշնանը Սլովակիայում ընթացած ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն Մալխաս Ամոյանին: 20-ամյա մարզիկն իր երախտագիտությունն է հայտնել ՀԱՕԿ նախագահին՝ խոստանալով ամեն ինչ անել՝ Գագիկ Ծառուկյանի հույսերն արդարացնելու և Օլիմպիական չեմպիոն դառնալու համար :