Տոկիոյում ամռանը կայանալիք օլիմպիական խաղերի ջահի փոխանցավազքի վերջին փուլերից մեկը նվիրված կլինի 1964-ի մարզահանդեսին: Կազմակերպիչները կենտրոնացել են երկու օլիմպիական խաղերի ժառանգության թեմայի վրա:
Ճապոնիայի մայրաքաղաքում հուլիսի 9-ին Կոմաձավայի օլիմպիական ավանից կմեկնարկի ջահի փոխանցավազքը: Այդ ավանում են 1964-ին անցկացվել ըմբշամարտի, մականախաղի և վոլեյբոլի մրցաշարերը:
Փոխանցավազքի առանձնահատկությունը կլինի օլիմպիական կրակի ջահուղին: Այն բարձրանալու է դեպի Օկուտամա լճի ջրերը, ապա կանոէով << կլողա >> Միտակե կիրճով, որտեղ տեղի է ունենում ծաղիկների աշնանային ամենամյա փառատոնը: Երթուղին կանցնի նաև << Էդո >> բացօթյա ճարտարապետական թանգարանի մոտակայքով։
Եզրափակիչ փուլում կրակը կտեղադրվի Ճապոնիայի ամենաբարձր շենքի՝ 634 մետրանոց Սկայտրի աշտարակի վրա:
Փոխանցավազքը կմեկնարկի Ֆուկուսիմա վարչատարածքում՝ առաջիկա մարտի 25-ին և կտևի 121 օր:
32 –րդ ամառային մարզահանդեսի ջահի փոխանցավազքը կրում է << Հույսը լուսավորում է մեր ուղին >> անվանումը։