Շաբաթ ու կիրակի օրերին կայացավ բասկետբոլի Հայաստանի Ա լիգայի առաջնության 14-րդ տուրի երկու հանդիպում։
Առաջին խաղում «Արթիկը» սեփական հարկի տակ 61։48 հաշվով առավելության հասավ «Ինժեների» նկատմամբ։ Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողն Արտավազդ Ղռաթյանն էր («Արթիկ»)։
«Ուրարտուն» իր խաղադաշտում խոշոր՝ 106-68 հաշվով հաղթեց «Գրանդ սպորտին»: Խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչվեց Էդգար Բաբայանը («Ուրարտու»)։
Տուրի վերջին՝ «Շիրակ»-«Արցախ» հանդիպումը կկայանա երեքշաբթի։ Այդ խաղով կավարտվի Ա լիգայի երկրորդ շրջանը։ Մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է «Ուրարտուն»։
Մարտի սկզբին կմեկնարկեն փլեյ-օֆֆի խաղերը։ «Ուրարտուն» որպես առաջատար բաց կթողնի փլեյ-օֆֆը։ Մյուս վեց թիմերը կպայքարեն կիսաեզրափակիչ անցնելու համար։