Լիտվայում ընթացող Վիտալիուս Կարպաչաուսկասի անվան բռնցքամարտի միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից 52 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը դարձել է հաղթող։
Խաչատուր Նազարյանը (69 կգ) նվաճել է արծաթե, իսկ Սարգիս Նազարյանն (70 կգ) ու Արթուր Ղազարյանը (54 կգ)՝ բրոնզե մեդալ։ Մեր թիմի հինգ մարզիկներից միայն մեկին չի հաջողվել մրցանակային տեղ զբաղեցնել։
Լիտվայում հայ բռնցքամարտիկները հանդես եկան մարզիչ Արթուր Կրիկյանի գլխավորությամբ։
Լուսանկարը՝ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի