Պրահայում ավարտին մոտեցող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում շարունակում է հաջող մրցելույթներ ունենալ երևանցի Մարիա Գևորգյանը: Մեր մարզուհին 8-րդ տուրում հաղթեց լեհուհի Ալեքսանդրա Մալցևսկայային: Դա Մարիայի 6-րդ հաղթանակն էր մրցաշարում:
Մարիա Գևորգյանը վաստակել է 6,5 միավոր, մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը և ընդամենը կես միավոր է զիջում միանձնյա առաջատար, լեհուհի Մոնիկա Սոչկոյին:
Լիլիթ Մկրտչյանը և Էլինա Դանիելյանն ունեն վեցական, Աննա Սարգսյանը ՝ հինգ, Մարիամ Մկրտչյանն ու Սուսաննա Գաբոյանը ՝ 4,5 –ական միավոր:
Այսօր ՝ օգոստոսի 29-ին, կկայանան 9-րդ տուրի պարտիաները:
Առաջնության ավարտին մնացել է երեք տուր: