Ձյուդոյի 2018թ. Եվրոպայի չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ) 5-րդ տեղն է գրավել Չինաստանի Ուհան քաղաքում ընթացող Համաշխարհային բանակային խաղերում:
3 հաղթանակ տանելուց հետո Կարապետյանը կիսաեզրափակիչում պարտվել է չինացի մրցակցի: Բրոնզե մեդալի համար գոտեմարտում նա մրցել է Ռուսաստանը ներկայացնող Արմեն Աղայանի հետ և պարտություն կրել:
Համաշխարհային բանակային խաղերի ձյուդոյի մրցաշարում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արտյոմ Սարգսյանը (100 կգ) պարտվել է մեկնարկային գոտեմարտում և լքել պայքարը: