ՉՈՐՐՈՐԴ ՊԱՏԱՆԵԿԱՆԸ

15:47 - 13 Մայ, 2022

Հարավային  Կորեայի Գանգվոն քաղաքում  2024թ. հունվարի 19 –ից փետրվարի 1 –ը կանցկացվեն  ձմեռային պատանեկան օլիմպիական չորրորդ խաղերը: Սպասվում է 70 երկրի  1900 մարզիկ – մարզուհու մասնակցություն:

Ասենք, որ  Սեուլում ՝ 1988թ. տեղի են ունեցել  ամառային , իսկ Փհենչհանում ՝ 2018 թ.  ձմեռային օլիմպիական խաղերը: 

Միջազգային օլիմպիական կոմիտեի համակարգող հանձնախումբը երկրորդ  այցն է կատարել  Գանգվոն և հանդիպել  միջոցառման կազմկոմիտեի անդամների հետ:

Ներկայացվել են   մարզահանդեսին առնչվող   ծրագրի մանրամասները: Դրանք իրականացվում  են կառավարության, տարածաշրջանի մարզական, մշակութային, կրթական հասատությունների և հասարակական կազմակերպությունների հետ:  Նպատակն է խրախուսել և խթանել երիտասարդների ներգրավվածությունը խաղերի կազմակերպական աշխատանքներում:

Բոլոր ծրագրերը իրականացվելու են << Փհենչհան – 2018 >>  օլիմպիական խաղերի թողած ժառանգության կառույցներում:

Երկրում ձմեռային մարզաձևերը խթանելու համար  կկազմակերպվեն պատանեկան ճամբարներ՝ հատկապես անապահով խավի երեխաների համար:

Այլ նորություններ