Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում մեկնարկած ՖԻԴԵ-ի Գրան Պրիի երրորդ փուլի առաջին տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց Չինաստանի ներկայացուցիչ Լի Չաոյի հետ:
Հաղթանակ տարան Թեյմուր Ռաջաբովը (Ադրբեջան), Պավել Էլյանովը (Ուկրաինա), Պենտալա Հարիկրիշնան (Հնդկաստան) եւ Մայքլ Ադամսը (Անգլիա):
Եւս չորս պարտիաներ ավարտվել են ոչ-ոքի:
Լուսանկարը` ՖԻԴԵ-ի պաշտոնական կայքի