ՀԱՄԵՍՏ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

15:07 - 24 Հոկ, 2022

Իտալիայի  Սարդինիա կղզու Կալա Գոնոնե բնակավայրում ավարտվեց մինչև 20 տարեկան շախմատիստների  աշխարհի առաջնությունը:

Հայաստանից հայտավորված էր երեք պատվիրակ:  Նրանցից միայն Արթուր Դավթյանին հաջողվեց եզրափակել լավագույն տասնյակը: Հավելենք, որ նա 11 հնարավորից վաստակեց 7,5 միավոր:

Արմեն Բարսեղյանը 6,5 միավորով զբաղեցրեց 27-րդ տեղը:

Աղջիկների մրցաշարում Մարիամ Մկրտչյանը   6,5 միավորով հանգրվանեց  12–րդ հորիզոնականում:

Այլ նորություններ