ՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատիստների դասակարգման վարկանիշային հերթական աղյուսակը: Տղամարդկանց ցանկը շարունակում է գլխավորել աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենը / 2864 միավոր/:
Առաջին հարյուր շախմատիստների ցուցակում տեղ են գտել Հայաստանի երեք ներկայացուցիչներ. Գաբրիել Սարգսյանը / 43 -րդ, 2694 /, Հրանտ Մելքումյանը / 87 –րդ, 2655 / և Հայկ Մարտիրոսյանը / 94 –րդ, 2652/:
Կանանց սանդղակը գլխավորում է չինուհի Հու Յիֆանը / 2650 /:
Մեր Էլինա Դանիելյանը 31 –րդն է / 2441 /, Աննա Սարգսյանը 68 –րդն է / 2378 /, իսկ Լիլիթ Մկրտչյանը 69- րդն է / 2378 /: