Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում այսօր մեկնարկեց գեղասահքի աշխարհի առաջնությունը: Այն նաև վարկանիշային է Պեկինում 2022թ. անցկացվելիք օլիմպիական խաղերի համար: Ինչպես հայտնի է հայաստանցի մենասահորդուհի Անաստասիա Գալուստյանը օրերս ոտքի վնասվածք ստացավ և հանդես չի գա առաջնությունում:
Ստուգատեսին Հայաստանից պետք է մասնակցեին մենասահորդ Սլավիկ Հայրապետյանը և Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը: Ավաղ, Սլավիկը նույնպես մրցավայր չմեկնեց, քանզի կորոնավիրուսի թեսթը դրական է եղել, որի հետևանքով նա արդեն մեկուսացվել է:
Պարային զույգերի պարտադիր ծրագիրը նշանակված է մարտի 26-ին, իսկ եզրափակիչը ՝ մարտի 27-ին: Առաջնության մեդալների և օլիմպիական ուղեգրերի համար կպայքարեն 23 երկրների 31 պարային երկյակներ: