Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը անգլիական Մեն կղզու մրցաշարում եզրափակեց լավագույն եռյակը: Հայ գրոսմայստերը, անցկացված 9 տուրերից հետո հավաքելով 7 միավոր, զբաղեցրեց 3-րդ տեղը:
Շախմատի Հայաստանի հավաքականի անդամներ Սերգեյ Մովսիսյանը 6 միավորով 9-րդ հորիզոնականում է, իսկ Հրանտ Մելքումյանը՝ 14-րդ (5,5 միավոր): Մրցաշարի հաղթողը հնդիկ Հարիկրիշնան է: