Եվրոպայի ֆուտբոլի մինչև 21 տարեկանների առաջնության ընտրական փուլի 8-րդ տուրում Հայաստանի երիտասարդական հավաքականը հանդիպեց Շվեդիայի թիմի հետ: Խաղն անցկացվեց չեզոք երկրում ՝ Լեհաստանի Լյուբլին քաղաքում։
Անտոնիո Ֆլորեսի գլխավորած Հայաստանի թիմը պարտություն կրեց ջախջախիչ հաշվով ՝ 0 : 10:
Ութ տուրից հետո մեր հավաքականն ունի 3 միավոր և հանգրվանում է նախավերջին՝ 5-րդ տեղում:
ՀՖՖ –ն հայտնում է , որ ավագ մարզիչ Անտոնիո Ֆլորեսը չի շարունակի աշխատանքը Հայաստանում։