ԿԱՐԵՎՈՐ Է ՏԱԼԼԻՆԻ ՍՏՈՒԳԱՏԵՍԸ

10:57 - 23 Հուն, 2023

Խորվաթիայի Օսիեկ քաղաքում ավարտվեց հրաձգության  ISSF Grand Prix անվանումով միջազգային մրցաշարը: Ատրճանակավար խառը զույգերի պայքարում մեր  Բենիկ Խլղաթյան - Էլմիրա Կարապետյան երկյակը դարձավ երրորդ մրցանակակիր: Նրանք իրենց դիպուկությունը դրսևորեցին օդամղիչ զենքով,  10մ հեռավորությունից:   

Ընդհանրապես իրար հաջորդած Սլովենիայի և Խորվաթիայի համանուն մրցաշարերի ընդհանուր արդյունքների հանրագումարով ՀՀ  թիմը գրավեց հինգերորդ տեղը:

ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ, միջազգային կարգի սպորտի վարպետ Սեյրան Նիկողոսյանը ասաց, որ  փետրվարի 17 – ից մինչև մարտի 5 –ը մեր առաջատար նշանառուները ուսումնամարզական հավաքի կմասնակցեն Լեհաստանի Բելաստոկ քաղաքում: Այնտեղից հրաձիգները կմեկնեն Էստոնիայի մայրաքաղաք Տալլին և հանդես կգան Եվրոպայի առաջնությունում: Այդ ստուգատեսը առավել  կարևորվում է այնքանով, որ  խաղարկվելու են  ընթացիկ մրցաշրջանում Լեհաստանում կայանալիք Եվրոպական և Փարիզի օլիմպիական խաղերի ուղեգրեր:

 

 

Այլ նորություններ