Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն պաշտոնական գրություն է ստացել, ըստ որի հաստատվել է վանաձորցի բռնցքամարտիկ Արման Դարչինյանի մասնակցությունը Տոկիոյի օլիմպիական խաղերին:
Հիշեցնենք , որ Արմանը հանդես է գալիս 75 կգ քաշային կարգում, իսկ ուղեգիրը նվաճել է Փարիզում վերջերս անցկացված միջազգային վարկանիշային մրցաշարում:
Վարկանիշ ունի նաև երևանցի Կորյուն Սողոմոնյանը/ 52 կգ /: Ենթադրվում է, որ Տոկիո մեկնելու հնարավորություն կստանա նաև գյումրեցի Հովհաննես Բաչկովը / 63 կգ /, քանզի նա հաջող մրցելույթներ է ունեցել պրոֆեսիոնալ ռինգի համապատասխան մրցաշարերում և պաշտոնական առաջնություններում: